Գուտերեշը դատապարտել է Ջենինում պաղեստինցիների դեմ սիոնիստների իրականացրած բռնությունները
Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Հորդանան գետի հյուսիսային շրջանում տեղակայված Ջենին ճամբարում պաղեստինցիների դեմ սիոնիստների իրականացրած բռնությունները:
Լրագրողների հետ ճեպազրույցում Գուտերեշն ասել է. «Փախստականների գերբնակեցված ճամբարում Իսրայելի ավիահարվածները և ցամաքային վերջին գործողությունները վերջին տարիների ընթացքում ամենածանր են եղել և ազդել են խաղաղ բնակչության վրա»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել Սիոնիստական ռեժիմին կատարել միջազգային օրենքներով ստանձնած պարտավորությունները, կոչ անելով զսպվածություն ցուցաբերել, համաչափ ուժ կիրառել, նվազագույնի հասցնել վնասը և չսպառնալ խաղաղ բնակիչների կյանքին»:
Երկուշաբթի առավոտից Սիոնիստական ռեժիմը օդային ու ցամաքային հարձակում է իրականացրել Ջենին քաղաքի ու ճամբարի վրա, ինչի արդյունքում 13 պաղեստինցի նահատակվել է, 117-ը վիրավորվել։