Գուտերեշը դատապարտել է Ջենինում պաղեստինցիների դեմ սիոնիստների իրականացրած բռնությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i202580-Գուտերեշը_դատապարտել_է_Ջենինում_պաղեստինցիների_դեմ_սիոնիստների_իրականացրած_բռնությունները
Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Հորդանան գետի հյուսիսային շրջանում տեղակայված Ջենին ճամբարում պաղեստինցիների դեմ սիոնիստների իրականացրած բռնությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2023 07:37 Asia/Tehran
  • Գուտերեշը դատապարտել է Ջենինում պաղեստինցիների դեմ սիոնիստների իրականացրած  բռնությունները

Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Հորդանան գետի հյուսիսային շրջանում տեղակայված Ջենին ճամբարում պաղեստինցիների դեմ սիոնիստների իրականացրած բռնությունները:

Լրագրողների հետ ճեպազրույցում Գուտերեշն ասել է. «Փախստականների գերբնակեցված ճամբարում Իսրայելի ավիահարվածները և ցամաքային վերջին գործողությունները վերջին տարիների ընթացքում ամենածանր են եղել և ազդել են խաղաղ բնակչության վրա»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել Սիոնիստական ռեժիմին կատարել միջազգային օրենքներով ստանձնած պարտավորությունները, կոչ անելով զսպվածություն ցուցաբերել, համաչափ ուժ կիրառել, նվազագույնի հասցնել վնասը և չսպառնալ խաղաղ բնակիչների կյանքին»:

Երկուշաբթի առավոտից Սիոնիստական ռեժիմը օդային ու ցամաքային հարձակում է իրականացրել Ջենին քաղաքի ու ճամբարի վրա, ինչի արդյունքում 13 պաղեստինցի նահատակվել է, 117-ը վիրավորվել։