Թուրքիա կմեկնեն Իսրայելի վարչապետն ու Պաղեստինի առաջնորդը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i203312-Թուրքիա_կմեկնեն_Իսրայելի_վարչապետն_ու_Պաղեստինի_առաջնորդը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հուլիսի 25-ին Թուրքիա կմեկնի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը, իսկ հուլիսի 28-ին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2023 08:17 Asia/Tehran
  • Թուրքիա կմեկնեն Իսրայելի վարչապետն ու Պաղեստինի առաջնորդը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հուլիսի 25-ին Թուրքիա կմեկնի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը, իսկ հուլիսի 28-ին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը և նշում, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Տարածված պաշտոնական հաղորդագրությունում Պաղեստինն անվանվում է եղբայրական և բարեկամական պետություն, իսկ Իսրայելի մասին նման ձևակերպում տրված չէ։

Նշվում է նաև, որ Մահմուդ Աբբասի հետ կքննարկեն թուրք-պաղեստինյան հարաբերությունները, Իսրայել-Պաղեստին հակամարտության համատեքստում վերջին զարգացումները, տարածաշրջանայաին և  միջազգային հարցերը, ինչպես նաև երկու երկրների համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը։

Իսկ Նեթանյահուի հետ հանդիպան ընթացքում դիտարկման կառնվեն թուրք-իսրայելական հարաբերությունների բոլոր ասպեկտները, կքննարկվեն համագործակցության բարելավման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, երկկողմ հարաբերությունները։

24news.am