Պայթյուն՝ Դամասկոսի արվարձանում. կա 6 զոհ, 46 վիրավոր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i203702-Պայթյուն_Դամասկոսի_արվարձանում._կա_6_զոհ_46_վիրավոր
Հինգշաբթի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավային արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 46-ը վիրավորվել է, հայտնում են պետական լրատվամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2023 07:14 Asia/Tehran
  • Պայթյուն՝ Դամասկոսի արվարձանում. կա 6 զոհ, 46 վիրավոր

Հինգշաբթի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավային արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 46-ը վիրավորվել է, հայտնում են պետական լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել ալ-Սայեդա Զայնաբ արվարձանում, որտեղ մոտոցիկլետում՝ տաքսիների մոտ, տեղադրված պայթուցիկ սարքը հեռահար գործի է դրվել, հաղորդում է mehrnews.com-ը:

Սիրիայի առողջապահության նախարար Հասան Ալ-Ղաբաշը հայտնել է, որ վիրավորներից 20-ը թեթև վնասվածքներ են ստացել և բուժօգնություն են ստացել դեպքի վայրում, իսկ մնացածները տեղափոխվել են հիվանդանոց։

Նա հավելել է, որ պայթյունից հետո դեպքի վայր է մեկնել շտապօգնության 11 մեքենա։

48 ժամվա ընթացքում սա արդեն երկրորդ պայթյունն է այս տարածքում։ Հուլիսի 25-ին մոտոցիկլետի պայթյունից երկու մարդ վիրավորվել էր։