ՀԱՄԱՍ. Սիոնիստական ռեժիմը կրոնական պատերազմի է ձգտում
Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ի խոսնակը օկուպացված Երուսաղեմ քաղաքում ասել է, որ Ալ-Աղսա մզկիթի վրա սիոնիստների հարձակումը հերթական անգամ ցույց է տալիս, որ թշնամին ձգտում է կրոնական պատերազմ հայտարարել Ալ-Աղսայի դեմ։
Հինգշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարար Իթմար Բեն Գոյերը մի խումբ ավանաբնակների հետ Բաբ ալ-Մաղրաբայից ներխուժել են Ալ-Աղսա մզկիթ՝ ի հիշատակ այսպես կոչված «Տաճարի ավերման» և ռասիստական թալմուդյան ծեսեր կատարել։ Այս ներխուժմանը միացել են նաև Կնեսետի մի շարք անդամներ և Իսրայելի կառավարության պաշտոնյաներ։
Ըստ «Շահաբ» լրատվական գործակալության, Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) խոսնակ՝ Մուհամմեդ Համադեն օկուպացված Երուսաղեմում հայտարարել է, որ Պաղեստինի ժողովուրդը ոչ մի կերպ չի հանձնվի Ալ-Աղսա մզկիթի նկատմամբ Սիոնիստական ժամանակավոր ռեժիմի և վերաբնակիչների ագրեսիայի դեմ։
Համադեն հավելել է. «Ալ-Աղսա մզկիթի վրա սիոնիստների վերջին հարձակումը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ թշնամին ձգտում է կրոնական պատերազմ հայտարարել Ալ-Աղսայի դեմ»:
Անդրադառնալով այն փաստին, որ Պաղեստինի ժողովուրդը 50 տարի կանգնած է սիոնիստների դեմ և թույլ չի տա, որ նրանք տիրեն Երուսաղեմին և քաղաքի սրբություններին, ՀԱՄԱՍ-ի խոսնակն ընդգծել է, որ Հորդանան գետի արեւմտյան ափի դիմադրությունը կարողանում է զսպել այդ ագրեսիան և ապացուցել, որ հակառակորդը սխալվել է իր գնահատականներում Ջենինից հրթիռակոծության պատճառով։