Հայֆայի բնակիչները բողոքի ցույցեր են անցկացրել Նեթանյահուի դեմ
Հայֆա քաղաքի հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել Իսրայելի կաբինետի առաջարկած դատաիրավական ոլորտի բարեփոխումների օրինագծի դեմ։
Օկուպացված տարածքների բնակիչները նշել են, որ այս օրինագծի ահստատումը սահմանադրական հեղաշրջում է։
Ծրագիրը կաբինետում քաղաքական տարաձայնություններ և ժողովրդական բողոքի լայնածավալ ալիք է առաջացարել։
Եդիոթ Ահարոնոտ թերթը գրել է, որ Հայֆայի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության նիստի վայրի դիմաց՝ ի նշան բողոքի դատաիրավական բարեփոխումների վիճահարույց օրինագծի դեմ։
Թերթը գրում է, որ ցուցարարները վանկարկել են՝ «Դու բռնապետության կողմնակից ես, Հայֆան կմնա ազատ քաղաք, իսկ Իսրայելը՝ ժողովրդավարական»։
ԶԼՄ-ները հայտնում են, որ տասնյակ սիոնիստ ցուցարարներ երկուշաբթի օրը հավաքվել են Նեթանյահուի և նրա կնոջ տան դիմաց՝ բողոքելով դատական փոփոխությունների օրինագծի դեմ։
Անցած շաբաթների ընթացքում օկուպացված Պաղեստինի տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Թել Ավիվում, օկուպացված Երուսաղեմում, Բերշեբայում, Ռիշոն Լեցյոնում և Հերցլիայում տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ Նեթանյահուի ծայրահեղ աջ կաբինետի առաջարկած դատաիրավական փոփոխությունների օրինագծի դեմ։