Օկուպացված Ղոդսում սիոնիստ զինվորականները վայրագ հարձակում են գործել պաղեստինցի կնոջ վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i205628-Օկուպացված_Ղոդսում_սիոնիստ_զինվորականները_վայրագ_հարձակում_են_գործել_պաղեստինցի_կնոջ_վրա
Պաղեստինյան աղբյուրները երեկ նկարներ են հրապարակել օկուպացված Ղոդսում սիոնիստ զինվորականների կողմից պաղեստինցի կնոջ վրա կատարված վայրագ հարձակման վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2023 13:55 Asia/Tehran

Պաղեստինյան աղբյուրները երեկ նկարներ են հրապարակել օկուպացված Ղոդսում սիոնիստ զինվորականների կողմից պաղեստինցի կնոջ վրա կատարված վայրագ հարձակման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Ալ-Մայադին հեռուստաընկերությունը, այդ նկարները ցույց են տալիս,որ Իսրայելցի օկուպանտ զինվորականներն  Ալ-Աղսա մզկիթի մոտ պաղեստինցի կնոջը ծեծի ենթարկելուց հետո, ձերբակալել են նրան:

Զավթիչ ուժերը այս պաղեստինցի կնոջը  մեղադրել են սառը զենքով հարձակվելու փորձ կատարելու մեջ։

Երբ պաղեստինցի աղոթարարները փորձել են օգնել այդ կնոջը, օկուպանտ  զինվորները զենքերը ուղղել են նրանց վրա և թույլ չեն տվել մոտենալ նրան։

Այնուհետև օկուպանտ  ուժերը փակել են նաև Ալ-Աղսա մզկիթի և Ղոդս  քաղաքի հին հատվածի որոշ մուտքեր։

Այս պատկերների հրապարակումից հետո պաղեստինյան խմբերը,  դատապարտելով սիոնիստների գործողությունները,  պաղեստինցի ժողովրդին կոչ են արել առավելագույն ներկայություն ունենալ տարբեր ասպարեզներում՝ զավթիչների դեմ պայքարը շարունակելու համար։