Սիոնիստների հարձակումը գրավյալ Ղուդսի որոշ տարածքների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i206086-Սիոնիստների_հարձակումը_գրավյալ_Ղուդսի_որոշ_տարածքների_վրա
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ սիոնիստները հարձակվել գրավյալ Ղուդսի որոշ շրջանների վրա և ձերբակալել երեք պաղեստինցիների։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2023 14:55 Asia/Tehran
  • Սիոնիստների հարձակումը գրավյալ Ղուդսի որոշ տարածքների վրա

Լրատվական աղբյուրները հայտնել են, որ սիոնիստները հարձակվել գրավյալ Ղուդսի որոշ շրջանների վրա և ձերբակալել երեք պաղեստինցիների։

«Պաղեստին Ալ-յոմ» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր՝ ուրբաթ առավոտյան իսրայելցի զինվորները զինտեխնիկայով և ռազմական Ջիպերով հարձակվել են գրավյալ Ղուդսի արևելքում գտնվող Աբուդիս շրջանի վրա, և այս տարածքում կատաղի բախումներ են տեղի ունեցել նրանց և պաղեստինցի երիտասարդների միջև։

Սիոնիստները ձերբակալել են երեք պաղեստինցի երիտասարդների:

Պաղեստինցի քաղաքացիներին կալանելու համար Սիոնիստական ​​ռեժիմի ուժերը սովորաբար գիշերներն են հարձակվում Հորդանան գետի արևմտյան ափի քաղաքների ու գյուղերի վրա, ինչի արդյունքում նրանք բախվում են պաղեստինցի երիտասարդների ու մարտիկների հուժկու դիմադրությանը: