Հեզբոլլահ. Դիմադրության շնորհիվ Լիբանանն ազատագրվեց և երկրի ծովային սահմանները հստակեցվեցին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i206140-Հեզբոլլահ._Դիմադրության_շնորհիվ_Լիբանանն_ազատագրվեց_և_երկրի_ծովային_սահմանները_հստակեցվեցին
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարել է. «Դիմադրության շնորհիվ Լիբանանն ազատագրվեց, երկրի ծովային սահմանները հստակեցվեցին և մենք հետ ենք ստանալու մեր նավթն ու գազը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2023 06:19 Asia/Tehran
  • Հեզբոլլահ. Դիմադրության շնորհիվ Լիբանանն ազատագրվեց և երկրի ծովային սահմանները հստակեցվեցին

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարել է. «Դիմադրության շնորհիվ Լիբանանն ազատագրվեց, երկրի ծովային սահմանները հստակեցվեցին և մենք հետ ենք ստանալու մեր նավթն ու գազը»:

Լիբանանի «Ալ-Մենար» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ շեյխ Նաիմ Ղասեմը շաբաթ օրը հայտարարել է, որ լիբանանցիների կյանքի հետ Սիոնիստական ռեժիմի խաղի դարաշրջանն ավարտվել է:

Շեյխ Ղասեմն ընդգծել է, որ ով ցանկանում է զինաթափել Լիբանանը, ցանկանում է ոչնչացնել Դիմադրությունը։ Նա նշել է. «Դիմադրության զինաթափումը կթուլացնի Լիբանանը և ճանապարհ կհարթի Իսրայելի համար՝ գրավելու այս երկիրը»:

Անդրադառնալով լիբանանյան Դիմադրության դեմ ուղղված հակաքարոզչությանը, շեյխ Ղասեմը նշել է. «Լիբանանն աջակցում է Դիմադրությանը:

Լիբանանի և տարածաշրջանի Դիմադրության հնարավորություններն անհամար են, և սադրանքները չեն կարող զրկել Լիբանանին իր ձեռքբերումներից»: