Ադրբեջանը պնդում է, որ երաշխավորում է հավասար վերաբերմունք Ղարաբաղի հայերի նկատմամբ
Սեպտեմբեր 24, 2023 06:33 Asia/Tehran
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը շաբաթ օրը ՄԱԿ-ում հայտարարել է, որ Բաքուն խեստանում է հավասար վերաբերմունք ապահովել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայերի նկատմամբ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում Ջեյհուն Բայրամովն ասել է. «Բաքուն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչներին կվերաբերվի ինչպես Ադրբեջանի մյուս քաղաքացիներին:
Ադրբեջանի Սահմանադրությունը, ազգային օրենքները և մեր միջազգային պարտավորություններն ամուր հիմք են ապահովում այդ նպատակի համար»:
Նա նշել է. «Մենք դեռ հավատում ենք, որ Բաքուն ու Երևանն ունեն պատմական հնարավորություն՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և խաղաղ պայմաններում գոյակցելու համար»։