Իրաքի վարչապետն ընդգծել է այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը
Սեպտեմբեր 26, 2023 14:46 Asia/Tehran
Իրաքի վարչապետն ընդգծել է այդ երկրից միջազգային կոալիցիայի ուժերի և ամերիկացի զինվորների դուրսբերման անհրաժեշտությունը։
Մուհամմեդ Շիա ալ-Սուդանին ասել է.- «ԻԼԻՊ-ն այսօր սպառնալիք չէ Իրաքի համար, և միջազգային կոալիցիայի ներկայության կարիք չկա, որը ստեղծվել էր այս ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար»:
Ամերիկյան օկուպացիոն ուժերը Իրաքում տեղակայվել են 2003 թվականից տարբեր պատրվակներով, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, որի ամենամեծ բազան Այն ալ-Ասադն է այս երկրի արևմուտքում։
Իրաքի ժողովուրդը նաև տարբեր առիթներով ընդգծել է իր երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը՝ այդ մասին խորհրդարանի որոշումը կյանքի կոչելու համար։