Բաշար Ասադը ողջունել է Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i206850-Բաշար_Ասադը_ողջունել_է_Իրան_Սաուդյան_Արաբիա_հարաբերությունների_կարգավորումը
Նշելով, որ Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորումը մեծ և անկանխատեսելի ձեռքբերում է, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հավելել է, որ այս խնդիրն ավել քան 40 տարվա վաղեմություն ուներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2023 06:25 Asia/Tehran
  • Բաշար Ասադը ողջունել է Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորումը

Նշելով, որ Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորումը մեծ և անկանխատեսելի ձեռքբերում է, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հավելել է, որ այս խնդիրն ավել քան 40 տարվա վաղեմություն ուներ:

Չինական CCTV ցանցի հետ զրույցում, Ասադն ասել է. «Սաուդյան Արաբիայի պատմությունը օրինակ էր, թե ինչպես է Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ն, երկրների միջև խնդիրներ և տարաձայնություններ ստեղծել։ ԱՄՆ-ն օգտագործեց այս և նման այլ երկրներին՝ սեփական շահերն ապահովելու համար, և ոչ միայն այդ երկրներն այլ ողջ տարածաշրջանը վճարեցին Արևմուտքի միջամտողական քաղաքականության գինը»:

Բաշար Ասադը հավելել է, որ Սիրիայի ճգնաժամը լուծված չէ և արտաքին միջամտութունը դրա ամենամեծ խոչընդոտն է: Նա նշել է, որ Սիրիան գտնվում է Արևմուտքի կողմից խիստ տնտեսական շրջափակման մեջ, որը Արևմուտքը փորձում է սովի մատնել սիրիացիներին։

Սիրիայի նախագահի խոսքով, եթե արտաքին միջամտությունը չլիներ, ճգնաժամը մի քանի ամսվա ընթացքում կլուծվեր։ Նա մեղադրել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի ավարը կիսելու հարցում ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելու մեջ: