Իսրայելի անմիջական դերը Ղարաբաղում էթնիկ զտումների հարցում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i206858-Իսրայելի_անմիջական_դերը_Ղարաբաղում_էթնիկ_զտումների_հարցում
Անցած տարիներին մշտապես խոսվել է Ղարաբաղում սադրիչ գործողությունների նպատակով թուրք-իսրայել-բրիտանական առանցքի առկայության մասին։ Սակայն Սիոնիստական ռեժիմի դերն աշխարհի բազմաթիվ ճգնաժամերում այնքան ակնհայտ է, որ երբեմն դա ընդունում են նաև ռեժիմի լրատվամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2023 06:41 Asia/Tehran
  • Իսրայելի անմիջական դերը Ղարաբաղում էթնիկ զտումների հարցում

Անցած տարիներին մշտապես խոսվել է Ղարաբաղում սադրիչ գործողությունների նպատակով թուրք-իսրայել-բրիտանական առանցքի առկայության մասին։ Սակայն Սիոնիստական ռեժիմի դերն աշխարհի բազմաթիվ ճգնաժամերում այնքան ակնհայտ է, որ երբեմն դա ընդունում են նաև ռեժիմի լրատվամիջոցները։

«Հաարեց» թերթը գրում է, որ ռեժիմը դերակատարություն է ունեցել Ղարաբաղում էթնիկ զտումների հարցում: Թերթը գրում է. «Ղարաբաղից զանգվածաբար փախչող հայերը դեռ հիշում են Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին տարիները, երբ բռնկվեց պատերազմը: Բայց նրանք հիշում են նաև Օսմանյան կայսրության կողմից իրենց ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը:

Հետևաբար ահսկանալի է, թե ինչու նրանք չեն վստահում Ադրբեջանի անվտանգության ծառայություններին, որոնք վերջին տարիներին չեն վարանել հարձակվել հայ խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների վրա և ռազմական հանցագործություններ կատարել Ղարաբաղում։ Իսրայելը 21-րդ դարի երկրորդ տասնամյակից ի վեր օգնում է Ադրբեջանին ռազմական հանցագործություններ իրականացնելու և Ղարաբաղում հայերին հաղթելու գործում։ Իսրայելը ռազմավարական հարաբերություններ ունի ադրբեջանցիների հետ, որոնք ներառում են միլիարդավոր դոլարների զենքի գործարքներ, որոնց պատճառն ինչեպս Իրանի դեմ Իսրայելի թշնամությունն է, այնպես էլ այն փաստը, որ Թել Ավիվը իր նավթի զգալի մասը գնում է Ադրբեջանից:

Նախկինում երկու կողմերի միջև անվտանգության հարաբերությունները զգուշավոր էին, սակայն վերջին տարիներին Ադրբեջանն իր զորահանդեսներում հպարտորեն ցուցադրում է իսրայելական առաջադեմ զենքեր, ներառյալ՝ հրթիռներ և մահապարտ անօդաչու թռչող սարքեր: Բաքուն նաև բացահայտել է, որ Ադրբեջանի տարածքում գործում է իսրայելական մահապարտ անօդաչու թռչող սարքերի գործարան, և հրապարակել է պաշտոնական տեսանյութեր, թե ինչպես են ադրբեջանական ուժերը օգտագործում իսրայելական զենքերը:

Այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, էթնիկ զտումների առաջին դեպքը չէ, որին մասնակից է նաև Իսրայելը։ Մյանմայում ռոհինգյա մուսուլմանների հալածանքները Բոսնիայի պատերազմի ժամանակ կամ Ռուանդայում երկու միլիոն մարդկանց կոտորածը շատ օրինակներից ընդամենը մի քանիսն են: Իսրայելը պետք է դասեր քաղի հրեա ժողովրդի սեփական պատմությունից, որ երբ հսկայական քանակությամբ զենքը միախառնվում է պատմության խեղաթյուրման հետ, դա աղետ է ստեղծում»: