Գազայում զոհերի թիվը հասել է 1572-ի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i207462-Գազայում_զոհերի_թիվը_հասել_է_1572_ի
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից ի վեր, Գազայում նահատակների թիվը հասել է 1572-ի։ ըստ այս հայտարարության, կա 7626 վիրավոր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2023 07:53 Asia/Tehran
  • Գազայում զոհերի թիվը հասել է 1572-ի

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից ի վեր, Գազայում նահատակների թիվը հասել է 1572-ի։ ըստ այս հայտարարության, կա 7626 վիրավոր:

Associated Press-ը հաղորդում է. «Եթե Գազայի Ալ-Շաֆա հիվանդանոցի էլեկտրաէներգիայի գեներատորները խափանվեն, հիվանդանոցը կվերածվի զանգվածային գերեզմանոցի»։

Իսրայելի հանցագործությունների դեմ համաշխարհային բողոքի ալիքը շարունակվում է: Հինգշաբթի օրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեծ ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Պաղեստինի։

Լրատվական աղբյուրները հայտնել են, որ ակցիայի մասնակիցները պահանջել են չեղարկել Էմանուել Մակրոնի կառավարության կողմից սահմանված՝ պաղեստինամետ ցույցեր անցկացնելու արգելքը և վանկարկել՝ «Մենք բոլորս պաղեստինցիներ ենք»։

ՄԱԿ-ը հայտարարել է. «Իսրայելի բանակը ՄԱԿ-ին տեղեկացրել է, որ Գազայի հատվածում գտնվող 1,1 միլիոն պաղեստինցիներ առաջիկա 24 ժամվա ընթացքում պետք է տեղափոխվեն Գազայի հարավային հատված»:

Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ դա կարող է լինել Իսրայելի ցամաքային հարձակման և խաղաղ բնակչության զանգվածային սպանության նախերգանքը:

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ չունի ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետ Իրանի անմիջական կապի մասին ապացույցներ։

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին, պատասխանելով  «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությանն Իրանի առընչության վերաբերյալ պնդումների մասին հարցին, ասել է. «Մենք դեռ չունենք որևէ տեղեկություն կամ ապացույց, որը ցույց կտա, որ Իրանը անմիջականորեն առնչություն ունի այդ հարձակումների հետ»։