ՀԱՄԱՍ. Բախումները կարող են հանգեցնել տարածաշրջանային պատերազմի
ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեն հինգշաբթի օրը հայտարարել է «Մենք բոլորին զգուշացրել ենք, որ եթե այս պատերազմը շարունակվի, կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի»:
Հանիեն նշել է. «Հինգշաբթի օրը Նուր Շամս ճամբարում սիոնիստ թշնամու ոճրագործությունները տարածվել են նաև Հորդանան գետի Արևմտյան ափին և Լիբանանում՝ Դիմադրության կամքը ջախջախելու նպատակով»։
Նա նշել է. «Մենք հայտարարել ենք, որ այս հանցագործությունները պետք է դատապարտվեն, իսկ մարդասպաններն ու հանցագործները դատվեն ու պատժվեն միջազգային դատարաններում»։
Հանիեն նշել է. «Հարձակումների նպատակը Գազայի բնակիչներին՝ Եգիպտոս, իսկ Արևմտյան ափի բնակիչներին՝ Հորդանան տեղափոխելն է: Գազայի ժողովրդի դեմ թշնամու հանցագործությունների շարունակությունը կխաթարի Պաղեստինում և տարածաշրջանում բոլոր հավասարումները»:
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարն ասել է. «Այն, ինչ կատարվում է Գազայում, կհանգեցնի տարածաշրջանային պատերազմի, որը թշնամին և նրա կողմնակիցները չեն կարողանա վերահսկել»։
«Չնայած սիոնիստների դաժանություններին և հանցագործություններին, պատերազմում առավելությունը պատկանում է Պաղեստինի Դիմադրությանը»,- ասել է Իսմայիլ Հանիեն։
Անդրադառնալով Գազայի բնակիչներին տեղափոխելու ծրագրի հետ իսլամական և արաբական երկրների դիրքորոշումը համաձայնեցնելու ԱՄՆ-ի ջանքերին, Հանիեն ասել է. «Պաղեստինի ժողովուրդը կմնա իր հողում»։