Անկարան ցանկանում է զարգացնել հարաբերությունները Մոսկվայի հետ. թուրք փոխվարչապետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i20788-Անկարան_ցանկանում_է_զարգացնել_հարաբերությունները_Մոսկվայի_հետ._թուրք_փոխվարչապետ
Թուրքիան հուսով է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կզարգանան, հայտարարել է երկրի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2016 13:09 Asia/Tehran
  • Անկարան ցանկանում է զարգացնել հարաբերությունները Մոսկվայի հետ. թուրք փոխվարչապետ

Թուրքիան հուսով է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կզարգանան, հայտարարել է երկրի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ՌԴ-ի հետ երկխոսության վերականգնման համար քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։ Պեսկովը նշել էր, որ Ռուսաստանը Սու-24 ինքնաթիռի խոցման համար ներողություն է ակնկալում և փոխհատուցում՝ զոհված օդաչուի ընտանիքին։

Պեսկովն ընդգծել էր, որ մինչ այժմ թուրքական կողմն այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել։

«Ռուսաստանը մեր հարևանն է։ Մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ մեր ներկայիս խնդիրներին, ապա Թուրքիան, իհարկե, ճիշտ է, բայց մենք տրամադրված ենք այդ խնդիրների լուծմանը»,-հայտարարել է Շիմշեքը։

Նա հավելել է, որ Թուրքիան ՌԴ-ի նկատմամբ «ռացիոնալ և պրագմատիկ» մոտեցում է ցուցաբերում։

Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամն սկսվել է 2015 թվականի նոյեմբերի 24-ից, երբ թուրքական կործանիչը թուրք-սիրիական սահմանի մոտ խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ քայլը «թիկունքից հարված» էր որակել հօգուտ ահաբեկիչների և Թուրքիայի նկատմամբ մի շարք տնտեսական պատժամիջոցներ սահմանել։

Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Անկարան ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել երկխոսության ճանապարհով։

shabat.am

8/6/2016