Անկարան ցանկանում է զարգացնել հարաբերությունները Մոսկվայի հետ. թուրք փոխվարչապետ
Թուրքիան հուսով է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կզարգանան, հայտարարել է երկրի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ՌԴ-ի հետ երկխոսության վերականգնման համար քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։ Պեսկովը նշել էր, որ Ռուսաստանը Սու-24 ինքնաթիռի խոցման համար ներողություն է ակնկալում և փոխհատուցում՝ զոհված օդաչուի ընտանիքին։
Պեսկովն ընդգծել էր, որ մինչ այժմ թուրքական կողմն այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել։
«Ռուսաստանը մեր հարևանն է։ Մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ մեր ներկայիս խնդիրներին, ապա Թուրքիան, իհարկե, ճիշտ է, բայց մենք տրամադրված ենք այդ խնդիրների լուծմանը»,-հայտարարել է Շիմշեքը։
Նա հավելել է, որ Թուրքիան ՌԴ-ի նկատմամբ «ռացիոնալ և պրագմատիկ» մոտեցում է ցուցաբերում։
Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամն սկսվել է 2015 թվականի նոյեմբերի 24-ից, երբ թուրքական կործանիչը թուրք-սիրիական սահմանի մոտ խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ քայլը «թիկունքից հարված» էր որակել հօգուտ ահաբեկիչների և Թուրքիայի նկատմամբ մի շարք տնտեսական պատժամիջոցներ սահմանել։
Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Անկարան ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել երկխոսության ճանապարհով։
shabat.am
8/6/2016