Հանիե. Տարածաշրջանում իրավիճակը պայթյունավտանգ է
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է.«Գազայի դեմ շարունակվող հարձակումները վերահսկողությունից դուրս կբերեն ամբողջ տարածաշրջանը: Իհարկե, տարածաշրջանում այսօր էլ իրավիճակը պայթյունավտանգ է»:
Հինգշաբթի օրն ունեցած ելույթում, Հանիեն նշել է. «Գազայի ժողովրդի արյունը, Դիմադրության և «Ալ-Ղասեմ» գումարտակների հետ միասին, հաղթելու է թշնամուն»։
Նշելով, որ պատերազմի 20-րդ օրը Դիմադրությունը շարունակում է իր պայքարը, Հանիեն հավելել է. «Սիոնիստ թշնամին դեռ շփոթված է ռազմավարական հարվածի ու կրած խայտառակ պարտության պատճառով»։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը նաև ասել է. «Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր հրապարակայնորեն հայտարարեցին իրենց աջակցությունը Պաղեստինի ժողովրդի դիմադրելու օրինական իրավունքին և պահանջում են վերաբացել անցումները, հատկապես Ռաֆահի անցումը և ապահովել Գազայի ժողովրդի համար անհրաժեշտ հումանիտար բեռի մուտքը»:
Ի պատասխան Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստների իրականացրած հանցագործությունների՝ պաղեստինյան Դիմադրության մարտիկները հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից սկսել են «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը», որն անակնկալի է բերել ռեժիմի հետախուզական ծառայությանը և բարձրաստիճան զինվորականներին: