Պայթյուն Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազայում
Լրատվական աղբյուրները ուրբաթ առավոտյան հայտնել են, որ Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զորի արվարձանում գտնվող Կոնիկո գազային հանքավայրում գտնվող ամերիկյան ռազմաբազայում պայթյուն է տեղի ունեցել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Հինգշաբթի երեկոյան լրատվական աղբյուրները հայտնել են Իրաքի Էրբիլի օդանավակայանի մերձակայքում ամերիկյան ուժերի դեմ անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Անցած օրերին, Իրաքում ու Սիրիայում ամերիկյան ռազմաբազաները հայտնվել են անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածների թիրախում։ Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի Ալ-Մուամդանի հիվանդանոցի ռմբակոծությունից հետո Իրաքի իսլամական դիմադրությունը նախազգուշացրել է ԱՄՆ_ին, որ այսուհետ հարձակումներ են սկսվելու Իրաքում ամերիկյան բազաների դեմ։