Հարազատների կալանավորում. Իսրայելի միջոցը Պաղեստինցի մարտիկներին հանձնվել ստիպելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i208288-Հարազատների_կալանավորում._Իսրայելի_միջոցը_Պաղեստինցի_մարտիկներին_հանձնվել_ստիպելու_համար
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատված Իսրայելի ագրեսիայի սկզբից ի վեր, իսրայելական զավթիչ ուժերը շարունակել են ամենօրյա լայնածավալ հարձակումները Հորդանան գետի արևմտյան ափին՝ ձերբակալելով ավելի քան 1530 պաղեստինցիների։ Սակայն այստեղ ուշագրավն արևմտյան ափին  մարտիկների հարազատների ձերբակալումն է նրանց ճնշման ենթարկելու՝ հանձնվելու նպատակով, ինչը  գերիների ընտանիքներն ու նրանց հարցերով զբաղվող մարմինները որակել են որպես «ստոր արարք»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2023 15:03 Asia/Tehran
  • Հարազատների կալանավորում. Իսրայելի միջոցը Պաղեստինցի մարտիկներին հանձնվել ստիպելու համար

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատված Իսրայելի ագրեսիայի սկզբից ի վեր, իսրայելական զավթիչ ուժերը շարունակել են ամենօրյա լայնածավալ հարձակումները Հորդանան գետի արևմտյան ափին՝ ձերբակալելով ավելի քան 1530 պաղեստինցիների։ Սակայն այստեղ ուշագրավն արևմտյան ափին  մարտիկների հարազատների ձերբակալումն է նրանց ճնշման ենթարկելու՝ հանձնվելու նպատակով, ինչը  գերիների ընտանիքներն ու նրանց հարցերով զբաղվող մարմինները որակել են որպես «ստոր արարք»։

 «Al-Arabi Al-Jadid»-ի փոխանցմամբ՝ պաղեստինցի մարտիկների ընտանիքները օկուպանտների արածը որակել են որպես «նողկալի արարք», ինչը ցույց է տալիս, որ այլևս չկան կարմիր գծեր, որոնք կանխում են որևէ գործողություն։ Այն հանցագործները, ովքեր սպանում են նորածիններին, երեխաներին ու կանանց, և ռմբակոծում են բնակելի շենքերը Գազայի հատվածում, չեն վարանի նաև ձերբակալել կանանց ու երեխաներին, որպեսզի ստիպեն նրանց հարազատներին հանձնվել: