Գազայի մերձակայքում բացահայտվել է ամերիկյան գաղտնի ռազմաբազայի գոյությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i208382-Գազայի_մերձակայքում_բացահայտվել_է_ամերիկյան_գաղտնի_ռազմաբազայի_գոյությունը
Intercept-ը գրել է, գրավյալ տարածքների վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից երկու ամիս առաջ Պենտագոնը ստորագրել է մի քանի միլիոն դոլարի պայմանագիր՝ Նեգև անապատի խորքում՝ Գազայից 20 մղոն հեռավորության վրա գտնվող գաղտնի ռազմաբազայում ամերիկյան զինվորականների համար օբյեկտներ կառուցելու մասին: «Site 512» ծածկանունով այս հին բազան ռադիոտեղորոշիչ կենտրոն է, որը վերահսկում է երկինքը գրավյալ տարածքների վրա հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2023 14:04 Asia/Tehran
  • Գազայի մերձակայքում բացահայտվել է ամերիկյան գաղտնի ռազմաբազայի գոյությունը

Intercept-ը գրել է, գրավյալ տարածքների վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից երկու ամիս առաջ Պենտագոնը ստորագրել է մի քանի միլիոն դոլարի պայմանագիր՝ Նեգև անապատի խորքում՝ Գազայից 20 մղոն հեռավորության վրա գտնվող գաղտնի ռազմաբազայում ամերիկյան զինվորականների համար օբյեկտներ կառուցելու մասին: «Site 512» ծածկանունով այս հին բազան ռադիոտեղորոշիչ կենտրոն է, որը վերահսկում է երկինքը գրավյալ տարածքների վրա հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար:

Այնուամենայնիվ, հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի հազարավոր հրթիռներ արձակվեցին, «Site 512»-ը ոչինչ չտեսավ, քանի որ այն կենտրոնացած էր Իրանի վրա՝ ավելի քան 700 մղոն հեռավորության վրա:Այս մասին հայտնում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը։

ԱՄՆ-ի բանակը շինարարական աշխատանքներ է իրականացնում «Site 512» բազայում, որը դասակարգված բազա է Նեգևում՝ Հար Քերեն լեռան վրա: 

Կառավարության փաստաթղթերում այս բազան հիշվում է որպես «կենսապահովման օբյեկտ»: Բանակը խոսում է անձնակազմի համար զորանոցային կառույցների մասին։