Սիոնիստական բանակը հայտարարել է, որ ունի 315 զոհ
Սիոնիստական բանակը հայտարարել է, որ «Ալ Աղսայի փոթորիկ» գործողության մեկնարկից ի վեր, զոհվել է 315 զինվոր:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ «Ալ Աղսայի փոթորիկ» գործողության 25-րդ օրն իսրայելական բանակը հայտարարել է, որ ունի 315 զոհ:
Որոշ աղբյուրներ սակայն նշում են, որ զոհերի թիվն ավելին է:
«Ալ Աղսայի փոթորիկ» գործողության մեկնարկից ի վեր Սիոնիստական ռեժիմի բանակը չէր հայտարարել մահացած զինվորների թիվը, որպեսզի սիոնիստաբնակ ավաններում բողոքի ցույցեր չմեկնարկեին:
Հոկտեմբերի 7-ին, պաղեստինյան Դիմադրության ուժերը Գազայից սկսեցին «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը՝ Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի հանցագործություններին ի պատասխան: Գործողության մեկնարկից հետո Իրսայելը փակել է Գազայի հատվածի բոլոր անցումները և ռմբակոծում է այս շրջանի բնակելի և բժշկական տարածքները։