Զգուշացում՝ Գազայի հիվանդանոցների վրա սիոնիստների կանխամտածված հարձակումների մասին
Գազայի հատվածի երկու օտարերկրյա հիվանդանոցների տնօրենները, քննադատելով Սիոնիստական ռեժիմի հարձակումները բժշկական կենտրոնների վրա, զգուշացրել են հումանիտար աղետալի իրավիճակի կապակցությամբ:
Իսրայելական կործանիչները ռմբակոծել են Գազայի հատվածի հարավում գտնվող եվրոպական հիվանդանոցը։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը երկուշաբթի գիշեր հայտարարել է, որ Գազայում գտնվող քաղցկեղով հիվանդների հիվանդանոցը երկրորդ անգամ ենթարկվել է հարձակման:
Al Jazeera-ի հաղորդմամբ՝ Գազայի Թուրքիայի բարեկամության հիվանդանոցի տնօրենը երկուշաբթի երեկոյան ասել է, որ հիվանդանոցի թիրախավորումը կատարվել է անմիջապես Իսրայելի կողմից, և հարձակման հետևանքով նյութական վնասներից բացի, պատճառվել են նաև մարդկային վնասվածքներ։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածում 3 հիվանդանոցներ ամբողջությամբ փակվել են։ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների ժամանակ տուժել է ևս 25 այլ հիվանդանոց։
Գազայի հատվածի Ալ-Մուամդանի հիվանդանոցի վրա իրականացված հարձակման հետևանքով կան հարյուրավոր զոհեր ու վիրավորներ: Այս հարձակումը քաղաքացիական կենտրոնների, հատկապես բժշկական կենտրոնների և հիվանդանոցների վրա ռեժիմի հարձակումների միայն մեկ օրինակն է: