Զգուշացում՝ Գազայի հիվանդանոցների վրա սիոնիստների կանխամտածված հարձակումների մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i208402-Զգուշացում_Գազայի_հիվանդանոցների_վրա_սիոնիստների_կանխամտածված_հարձակումների_մասին
Գազայի հատվածի երկու օտարերկրյա հիվանդանոցների տնօրենները, քննադատելով Սիոնիստական ռեժիմի հարձակումները բժշկական կենտրոնների վրա, զգուշացրել են հումանիտար աղետալի իրավիճակի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2023 07:43 Asia/Tehran
  • Զգուշացում՝ Գազայի հիվանդանոցների վրա սիոնիստների կանխամտածված հարձակումների մասին

Գազայի հատվածի երկու օտարերկրյա հիվանդանոցների տնօրենները, քննադատելով Սիոնիստական ռեժիմի հարձակումները բժշկական կենտրոնների վրա, զգուշացրել են հումանիտար աղետալի իրավիճակի կապակցությամբ:

Իսրայելական կործանիչները ռմբակոծել են Գազայի հատվածի հարավում գտնվող եվրոպական հիվանդանոցը։ 

Պաղեստինի առողջապահության նախարարությունը երկուշաբթի գիշեր հայտարարել է, որ Գազայում գտնվող քաղցկեղով հիվանդների հիվանդանոցը երկրորդ անգամ ենթարկվել է հարձակման:

 Al Jazeera-ի հաղորդմամբ՝ Գազայի Թուրքիայի բարեկամության հիվանդանոցի տնօրենը երկուշաբթի երեկոյան ասել է, որ  հիվանդանոցի թիրախավորումը կատարվել է անմիջապես Իսրայելի կողմից, և հարձակման հետևանքով  նյութական վնասներից բացի, պատճառվել են նաև մարդկային վնասվածքներ։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածում 3 հիվանդանոցներ ամբողջությամբ փակվել են։ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների ժամանակ տուժել է  ևս 25 այլ հիվանդանոց։
Գազայի հատվածի Ալ-Մուամդանի հիվանդանոցի վրա իրականացված հարձակման հետևանքով կան հարյուրավոր զոհեր  ու վիրավորներ: Այս հարձակումը քաղաքացիական կենտրոնների, հատկապես բժշկական կենտրոնների և հիվանդանոցների վրա ռեժիմի հարձակումների միայն մեկ օրինակն է: