Եմենը պաշտոնապես պատերազմ սկսեց Իսրայելի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i208420-Եմենը_պաշտոնապես_պատերազմ_սկսեց_Իսրայելի_դեմ
Հաղորդումները վկայում են այն մասին, որ Անսարուլլահ իսլամական դիմադրությունը և Եմենի բանակը պաշտոնապես պատերազմ են սկսել Իսրայելի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2023 14:59 Asia/Tehran

Հաղորդումները վկայում են այն մասին, որ Անսարուլլահ իսլամական դիմադրությունը և Եմենի բանակը պաշտոնապես պատերազմ են սկսել Իսրայելի դեմ:

Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադային գեներալ Յահյա Սարին երեքշաբթի օրը ասել է. «Գազայում գտնվող մեր ժողովրդին օգնելու համար մենք մեծ թվով բալիստիկ հրթիռներ և անօդաչու սարքեր ենք արձակել օկուպացված Պաղեստինում սիոնիստական ​​թշնամու ուղղությամբ»:

Եմենի զինված ուժերի խոսնակը հավելել է. «Եմենի Անսարուլլահի բանակի մուտքը պատերազմ պատահական չէր, և Եմենի ժողովրդի խնդրանքով էր, որ մենք մտանք պատերազմի մեջ։ Շուտով ցույց կտանք, որ Եմենի զենքը գերազանցում է։ Իսրայելի զենքերին»։

Բրիգադային գեներալ Յահյա Սարին ընդգծել է. «Մենք կշարունակենք ավելի որակյալ հարձակումները հրթիռներով և անօդաչու սարքերով, մինչև Իսրայելի ագրեսիան դադարեցվի»։

Եմենի զինված ուժերի խոսնակն ասել է. «Մենք ընդգծում ենք, որ այս գործողությունը Պաղեստինում մեր ճնշված եղբայրներին ոււղված աջակցության երրորդ գործողությունն է, և գործողությունը կշարունակվի»։