Սիոնիստ ռաբբիների ֆեթվան ուղղված Նեթանյահուին․ Գազայի հիվանդանոցի ռմբակոծումը թույլատրելի է
Նոյեմբեր 01, 2023 14:27 Asia/Tehran
Քառասուներեք սիոնիստ ռաբբիներ իրենց ֆեթվայում (կրոնական հրամանագրում) Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին թույլատրել են ռմբակոծել Գազայի կենտրոնական հիվանդանոցը:
Նեթանյահուին ուղղված ուղերձում նրանք հայտարարել են. «Թույլատրվում է ռմբակոծել Գազայի ալ-Շաֆա հիվանդանոցը, եթե թշնամին թաքնվում է այնտեղ»:
Գազայի հիվանդանոցների տնօրենը հայտարարել է, որ «Ալ-Շաֆա» հիվանդանոցի գործունեությունը դադարեցվել է վառելիքի խիստ բացակայության պատճառով։
Ավելի վաղ Ալ-Շաֆայի հիվանդանոցի ղեկավարը հայտարարել էր, որ եթե վառելիքը վերջանա, բոլոր հիվանդները կզոհվեն, իսկ հիվանդանոցը կվերածվի գերեզմանոցի։