Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդ. «Հայերի տեղահանությունը հիանալի որոշում էր»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i20860-Թուրքիայի_ազգայնական_կուսակցության_առաջնորդ._Հայերի_տեղահանությունը_հիանալի_որոշում_էր
Ermenihaber.am»-ի հաղորդմամբ՝ թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին կուսակցության այսօրվա նիստում խոսել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2016 15:33 Asia/Tehran
  • Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդ. «Հայերի տեղահանությունը հիանալի որոշում էր»

Ermenihaber.am»-ի հաղորդմամբ՝ թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին կուսակցության այսօրվա նիստում խոսել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման մասին:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Բահչելին արդարացրել է երիտթուրքերի կողմից հայերին տեղահանության ենթարկելու որոշումը` այն անվանելով «հիանալի որոշում»: Ծայրահեղականության դիրքերից հանդես եկած ազգայնականը մասնավորապես ասել է. «Ով ինչ ուզում է թող ասի. թուրք ժողովրդին թիկունքից դաշունահարածների տեղահանությունը հիանալի քաղաքական որոշում էր, որը փրկեց թուրքական հայրենիքի հարյուրամյակը և փառք Աստծո արվել է այն, ինչը անհրաժեշտ էր»:

Բահչելին, կրկին թուրքերի կողմից ցեղասպանության ժամանակ իրականացրած կոտորածները վերագրել է հայերին` ասելով, թե իբր իրականում թուրքերն են կոտորվել ու խոշտանգվել:

«Տեղահանությունը տեղին էր, այսօր էլ նման իրավիճակում դա անխուսափելի կլիներ: Այդ ժամանակաշրջանի իթթիհաթական (երիտթուրքեր) կադրերը ազգային գիտակցությամբ կատարել են իրենց պարտականությունները»,- եզրափակել է Թուրքիայի համար առաջին ազգայնականը:

Վերջինս խոսել է նաև Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ քվեարկած թուրք պատգամավորների մասին` կրկին օգտագործելով վիրավորական ձևակերպումները: Բահչելին համաձայնել է վերոնշյալ պատգամավորների արյունը լաբորատոր փորձաքննության ենթարկելու անհրաժեշտության մասին Էրդողանի արած անհեթեթ հայտարարության հետ` ավելացնելով, որ իրենց կարծիքով այդ պատգամավորների արյունն այնքան է փչացած, որ նույնիսկ արյուն չի կարող կոչվել:

http://www.pastinfo.am/

8/6/2016