Սիոնիստները խուճապի են մատնվել
Նոյեմբեր 04, 2023 05:38 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չեղարկել արտասահմանյան ուղևորությունները: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Սիոնիստական ռեժիմի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հաշվի առնելով Իսրայելում հակամարտաթյան սրումը և հակասեմականության զգալի աճը՝ մեր քաղաքացիներին խնդրում ենք հետաձգել իրենց արտասահմանյան ուղևորությունները»:
Սիոնիստական ռեժիմի Ազգային անվտանգության խորհուրդը քաղաքացիներին խորհուրդ է տվել չեղարկել ոչ անհրաժեշտ ուղևորությունները և ճանապարհորդելիս զերծ մնալ այնպիսի բաներից, որոնք ցույց կտան իրենց իսրայելցի լինելը։