Իսրայելցի ծայրահեղականները փորձել են հայերին դուրս մղել Կովերի պարտեզի տարածքից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i208718-Իսրայելցի_ծայրահեղականները_փորձել_են_հայերին_դուրս_մղել_Կովերի_պարտեզի_տարածքից
Մի խումբ իսրայելցի ծայրահեղականներ երեկ ժամը 15:00-ի սահմաններում ժամանել են Կովերի պարտեզ կոչվող վայրը, որտեղ հայ համայնքը խաղաղ նստացույց է արել՝ կանխելու Կովերի այգու ներքին պատերի հետագա անօրինական քանդումը, և պահանջել են վտարել հայերին այդ տարածքից, հայտնում է X միկրոբլոգի հայ համայնքի էջը ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2023 07:53 Asia/Tehran
  • Իսրայելցի ծայրահեղականները փորձել են հայերին դուրս մղել Կովերի պարտեզի տարածքից

Մի խումբ իսրայելցի ծայրահեղականներ երեկ ժամը 15:00-ի սահմաններում ժամանել են Կովերի պարտեզ կոչվող վայրը, որտեղ հայ համայնքը խաղաղ նստացույց է արել՝ կանխելու Կովերի այգու ներքին պատերի հետագա անօրինական քանդումը, և պահանջել են վտարել հայերին այդ տարածքից, հայտնում է X միկրոբլոգի հայ համայնքի էջը ։

Նրանցից մեկը՝ Դենի Ռոթմանն ասել է. «Սա մեր հողն է, անհապաղ լքեք տարածքը»։ Հայերը հրաժարվել են հեռանալ՝ ասելով, որ գտնվում են օրինականորեն իրենց պատկանող տարածքում։ Իրավիճակը հանդարտեցնելու համար դեպքի վայր է ժամանել իսրայելական ոստիկանությունը։

Հայ իրավաբանների խմբի ղեկավար Գառնիկ Քերքոնյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել Երուսաղեմի իրավաբանական թիմի անդամների և տեղի հասարակական ակտիվիստների հետ՝ քննարկելու հետագա իրավական գործընթացները:

Այս պահին իսրայելցիները լքել են տարածքը, ասվում է հաղորդագրության մեջ։