Փորձագետ. Գազայում Իսրայելի զոհերը 10 անգամ գերազանցում են հայտարարված թվերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i208800-Փորձագետ._Գազայում_Իսրայելի_զոհերը_10_անգամ_գերազանցում_են_հայտարարված_թվերին
Ռազմավարական հարցերով փորձագետ գեներալ-մայոր Ֆայեզ ալ-Դավիրին ասել է. «Գազայում տեղի ունեցած բախումներում Իսրայելի զոհերը 10 անգամ գերազանցում են Թել Ավիվի հայտարարած թվերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2023 05:59 Asia/Tehran
  • Փորձագետ. Գազայում Իսրայելի զոհերը 10 անգամ գերազանցում են հայտարարված թվերին

Ռազմավարական հարցերով փորձագետ գեներալ-մայոր Ֆայեզ ալ-Դավիրին ասել է. «Գազայում տեղի ունեցած բախումներում Իսրայելի զոհերը 10 անգամ գերազանցում են Թել Ավիվի հայտարարած թվերին»:

Al-Jazeera-ին տված հարցազրույցում,  փորձագետն ասել է. «Ըստ համացանցում տարածված պատկերների՝ իսրայելական բանակի զինվորների և վիրավորների դիերը կուտակված են Աշկելոնի հիվանդանոցներում, մինչդեռ Թել Ավիվը հայտարարել է, թե ցամաքային գործողության մեկնարկից ի վեր զոհվել է ընդամենը մեկ զինծառայող»։
Գեներալ-մայոր Ֆայեզ ալ-Դավիրին նշել է, որ Իսրայելը միտումնավոր թաքցնում է Գազայում սեփական զոհերի իրական թիվը, քանի որ վախենում է, որ Թել Ավիվում և այլ քաղաքներում կվերսկսվեն բողոքի ցույցերը՝ պատերազմը դադարեցնելու և ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջով։ 
Նրա խոսքով. «Թել Ավիվը չի կարող թաքցնել ՀԱՄԱՍ-ի գործողությունների պատկերները, և չնայած ռեժիմն արգելել է նման տեսանյութերի հեռարձակումը, դրանք հասանելի են բոլոր իսրայելցիներին ու ողջ աշխարհին»: 
Անդրադառնալով այն փաստին, որ Գազայում ցամաքային գործողությունների մեկնարկից 12 օր անց Իսրայելը չի կարողացել հասնել Բեյթ Լահիա, փորձագետը հավելել է. «Նկատի ունենալով այս դանդաղ առաջընթացը և Իսրայելի դրած նպատակները՝ մարտերը կարող են շարունակվել ամիսներ և նույնիսկ տարիներ»։
Նշելով, որ որքան Իսրայելն առաջ է գնում, այնքան ավելի շատ է հայտնվում ԴԻմադրության ուժերի շրջափակման մեջ, փորձագետը հավելել է, որ պատերազմի ձգձգումը ձեռնտու չէ Իսրայելին: