Ալ-Ղեսամի հրթիռային հարձակումը Թել Ավիվի վրա
Նոյեմբեր 10, 2023 14:10 Asia/Tehran
Էզեդին Ղեսամ բրիգադները՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական ճյուղը, հրթիռակոծել են օկուպացված Թել Ավիվը՝ ի պատասխան Գազայի հատվածում պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանությանը:
Ալ Ջազիրա ցանցի փոխանցմամբ՝ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ռազմական ճյուղի Էզեդդին Ղեսամ գումարտակները ի պատասխան հրթիռակոծել են Թել Ավիվը:

Համաձայն այս հաղորդագրության՝ Էզեդդին Ղեսամ գումարտակների հարձակումները ահազանգեր են հնչեցրել Թել Ավիվում՝ օկուպացված տարածքների կենտրոնում, և մոտակա Աշդոդ քաղաքում։
Պնդելով, որ Թել Ավիվի երկնքում մի քանի հրթիռներ են որսացել, սիոնիստական լրատվամիջոցները հայտարարել են, որ արձակված հրթիռները որսալու համար գործարկվել են «Ֆլախան Դաուդ» համակարգերը։