Գազայի ալ-Շաֆա հիվանդանոցում իրավիճակն աղետալի է
«Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունը շարունակվում է արդեն 37- օր: Սիոնսիտական օկուպանտ ռեժիմը երեկվանից ռմբակոծում է ալ-Շաֆա հիվանդանոցը, ինչի հետևանքով հիվանդանոցը հոսանքազրկվել է՝ անհնարին դարձնելով բժշկական սարքավորումների շահագործումը։
Շրջափակելով Գազայի հատվածը և թույլ չտալով սննդի մուտքը Գազայի հատվածի հյուսիսային շրջաններ, օկուպանտ ռեժիմի բանակը փորձում է առաջ շարժվել ցամաքային գործողությունների միջոցով: Դիմադրության ուժերը շարունակում են պայքարը Սիոնսիտական ռեժիմի բանակի դեմ:
Բացի այդ, Գազայի հատվածի ռմբակոծության ժամանակ ռեժիմը կիրառել է արգելված զենք, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող ռումբեր։
Գազայի առողջապահության նախարարությունը երեկ հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ին մեկնարկած «Ալ Աղսայի փոթորիկ» գործողության մեկնարկից ի վեր օկուպանտ ռեժիմի իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել է 11208 մարդ, այդ թվում՝ 4506 երեխա, 3027 կին, 678 տարեց: Ըստ այս տվյալների՝ վիրավորների թիվը կազմում է 29500 հոգի: Եվս 27000 մարդ համարվում է անհետ կորած։