Հակառակ Վաշինգտոնի հայտարարությունների՝ ամերիկացիները սիոնիստների կողքին կռվում են պաղեստինցիների դեմ
Պաղեստինյան աղբյուրները հաստատում են, որ հակառակ Վաշինգտոնի հայտարարությունների՝ ամերիկացիները սիոնիստների կողքին կռվում են պաղեստինցիների դեմ :
Ու թեև ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ավելի վաղ հայտարարել է, թե այդ երկիրը մտադիր չէ ցամաքային ուժեր ուղարկել Իսրայել (օկուպացված Պաղեստին), Վաշինգտոնը շարունակում է կրակել Գազայի անպաշտպան ժողովրդի վրա:
Ավելի վաղ, «Ալ Աղսայի փոթորիկ» գորոծղության մեկնարկից ու Իսրայելի սարսափից հետո, ԱՄՆ-ն իր աջակցությունն էր հայտնել ռեժիմին:
Գազայում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները շարունակվում են: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածի վրա ռեժիմի հարձակման զոհերի թիվը հասել է 11 հազար 100-ի։ Ըստ այս հաղորդման՝ վիրավորների թիվը կազմել է 27 հազար մարդ: