Պատերազմի 38-րդ օրը Գազայում հումանիտար վիճակը վատթարացել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i209074-Պատերազմի_38_րդ_օրը_Գազայում_հումանիտար_վիճակը_վատթարացել_է
ԱՀԿ-ն այսօր հայտարարել է, որ Ալ-Շաֆա հիվանդանոցն այլևս չի կարող համարվել բժշկական կենտրոն: Հիվանդանոցի ղեկավարությունը նույնպես հայտարարել է, որ էլեկտրականության բացակայության պատճառով վիրահատարանները չեն կարող աշխատել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2023 06:13 Asia/Tehran
  • Պատերազմի 38-րդ օրը Գազայում հումանիտար վիճակը վատթարացել է

ԱՀԿ-ն այսօր հայտարարել է, որ Ալ-Շաֆա հիվանդանոցն այլևս չի կարող համարվել բժշկական կենտրոն: Հիվանդանոցի ղեկավարությունը նույնպես հայտարարել է, որ էլեկտրականության բացակայության պատճառով վիրահատարանները չեն կարող աշխատել:

Գազայի հյուսիսի բնակիչները, Սիոնիստական ռեժիմի շարունակական հարձակումների պատճառով, ստիպված են եղել լքել իրենց տները և բնակություն հաստատել բակերում ու հիվանդանոցների տարածքում: 

Տեղահանված պաղեստինցիները հույս ունեն բնակություն հաստատել այն տարածքներում, որտեղ մարդասիրական ծառայություններ են մատուցվում, սակայն  Սիոնիստական ռեժիմը  թիրախավորում է նաև Գազայի հիվանդանոցների շրջակա տարածքներն ու փողոցները:

Միջազգային օրենքների համաձայն՝ հիվանդանոցները, բժշկական կենտրոնները, առողջապահական և հումանիտար ծառայությունների կենտրոնները չեն կարող հանդիսանալ հարձակումների թիրախ, սակայն Սիոնիստական ռեժիմը, միջազգային հանրության և միջազգային իրավապաշտպան կառույցների լռության ստվերում, շարունակում է Գազայում լայնածավալ կերպով ոտնահարել մարդու իրավունքները։

Կիրակի օրը Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում գտնվող Բայդենի առանձնատան դիմաց հավաքված ամերիկացիները դատապարտել են Գազայի պատերազմի վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը: 
Ցուցարարները վանկարկել են «Գետից՝ ծով, Պաղեստինը կազատագրվի» կարգախոսը և դատապարտել ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցների դիրքորոշումները Սիոնիստական ռեժիմի և Պաղեստինի վերաբերյալ։