Պատերազմի 38-րդ օրը Գազայում հումանիտար վիճակը վատթարացել է
ԱՀԿ-ն այսօր հայտարարել է, որ Ալ-Շաֆա հիվանդանոցն այլևս չի կարող համարվել բժշկական կենտրոն: Հիվանդանոցի ղեկավարությունը նույնպես հայտարարել է, որ էլեկտրականության բացակայության պատճառով վիրահատարանները չեն կարող աշխատել:
Գազայի հյուսիսի բնակիչները, Սիոնիստական ռեժիմի շարունակական հարձակումների պատճառով, ստիպված են եղել լքել իրենց տները և բնակություն հաստատել բակերում ու հիվանդանոցների տարածքում:

Տեղահանված պաղեստինցիները հույս ունեն բնակություն հաստատել այն տարածքներում, որտեղ մարդասիրական ծառայություններ են մատուցվում, սակայն Սիոնիստական ռեժիմը թիրախավորում է նաև Գազայի հիվանդանոցների շրջակա տարածքներն ու փողոցները:
Միջազգային օրենքների համաձայն՝ հիվանդանոցները, բժշկական կենտրոնները, առողջապահական և հումանիտար ծառայությունների կենտրոնները չեն կարող հանդիսանալ հարձակումների թիրախ, սակայն Սիոնիստական ռեժիմը, միջազգային հանրության և միջազգային իրավապաշտպան կառույցների լռության ստվերում, շարունակում է Գազայում լայնածավալ կերպով ոտնահարել մարդու իրավունքները։
Կիրակի օրը Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում գտնվող Բայդենի առանձնատան դիմաց հավաքված ամերիկացիները դատապարտել են Գազայի պատերազմի վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը:
Ցուցարարները վանկարկել են «Գետից՝ ծով, Պաղեստինը կազատագրվի» կարգախոսը և դատապարտել ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցների դիրքորոշումները Սիոնիստական ռեժիմի և Պաղեստինի վերաբերյալ։