Իսրայելի՝ ազգությամբ պաղեստինցի նախագահը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i209086-Իսրայելի_ազգությամբ_պաղեստինցի_նախագահը
1944 թվականին գրանցված հավատարմության երդումը Պաղեստինի ժողովրդին հավատարմության մասին է: Այն ժամանակ, երբ Պաղեստինը ղեկավարում էին բրիտանացիները, այս երդումը նշանակում էր հավատարմություն պաղեստինյան ազգությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2023 09:13 Asia/Tehran

1944 թվականին գրանցված հավատարմության երդումը Պաղեստինի ժողովրդին հավատարմության մասին է: Այն ժամանակ, երբ Պաղեստինը ղեկավարում էին բրիտանացիները, այս երդումը նշանակում էր հավատարմություն պաղեստինյան ազգությանը։

Շիմել Բերսկի անունով 20-ամյա լեհ ներգաղթյալը, ով հետագայում հայտնի դարձավ  Շիմոն Պերես անունով, Իսրայելի իներորդ նախագահն էր և ռեժիմի բազմամյա վարչապետը: Նա ժամանակին հրաժարվեց Պաղեստինի ինքնավարությանը հավատարմության երդումից:
Շիմել Բերսկու թղթապանակը պարունակում է նրա անձնական գրառումները և անունը Շիմոն փոխելու խնդրանքը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում նրա աշխատանքի հաստատումը։
Հատկանշական է նաև, որ My Heritage կայքում կա 67,000 պաշտոնական փաստաթուղթ, որոնք փաստում են, որ 1937-1947 թվականներին պաղեստինցիները դիմել են պաղեստինյան քաղաքացիություն ստանալու համար: Դիմում գրողները հիմնականում հրեա ներգաղթյալներ էին, ովքեր Պաղեստին էին ներգաղթել աշխարհի տարբեր ծայրերից։ Այս փաստաթղթերը կարևոր դեր խաղացին Իսրայելի համար՝ 1948 թվականին ռեժիմի ստեղծումից հետո։ 
Օրինակ՝ Ուկրաինայից Գոլդա Մայերի անձը հաստատող փաստաթղթերում, որոնցում նա նշվում է որպես Գոլդա Մաբովից, կամ Շլոմո Հիլել և շատ ուրիշների փաստաթղթերում, ովքեր բոլորն էլ փոխել են իրենց անունները, նշված է նրանց ծագումը, ինչպես նաև այն երկրների անունները, որոնցից նրանք հեռացել են՝ պահանջելու պաղեստինյան հողի սեփականության իրավունքը և  դրա բնակիչների տեղահանումը:
Այս փաստաթղթերը, որոնք համարվում են նաև արժեքավոր տեղեկատվության աղբյուր, ներկայացնում են Պաղեստինի պատմության կարևոր ժամանակաշրջանը և լավ ապացույց և դատապարտման հիմք են նրանց համար, ովքեր ժխտում են Պաղեստին պետության գոյությունը։