Ինչո՞ւ պաղեստինյան դիմադրությունը սկսեց հոկտեմբերի 7-ի գործողությունը
Հարց, որը շատերն են տալիս այս օրերին, և, հավանաբար, հետագայում դրա վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ և հետազոտություններ կկատարվեն այն է, որ հաշվի առնելով պաղեստինցիների և իսրայելցիների միջև ուժերի հավասարակշռության բացակայությունը, ինչու պաղեստինյան դիմադրության խմբերը սկսեցին հոկտեմբերի 7-ի օպերացիան։
Այս հարցին ի պատասխան Թեհրանի համալսարանի Համաշխարհային ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող, դոկտոր Էմադ Աբշենասն ասաց.-Շատ դժվար է որոշել մտնել պատերազմի մեջ, որտեղ ուժերի հարաբերակցությունը հակառակ կողմի օգտին է։
Դոկտոր Էմադ Աբշենասը հավելեց.-Բոլոր քաղաքական և հասարակական փորձագետները, ովքեր հետևում են Պաղեստինին և տարածաշրջանին առնչվող խնդիրներին, համաձայն են, որ Իսրայելի ծայրահեղ կառավարության գործողությունները, ի վերջո, պատճառ դարձան նման իրադարձության:
Ի լրումն Իսրայելի ծայրահեղական կառավարության այս գործունեությանը, ավելացրեք հոգեբանական, քաղաքական և ռազմական ճնշումները և պաղեստինյան հողերի օկուպացումը և միջազգային հանրության լռությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Անգլիայի և այլ արևմտյան երկրների անվերապահ աջակցությունը Իսրայելին և քաղաքական փակուղին, որ պաղեստինցիների համար անհնարին էր դարձրել լուծում գտնելու հույսը, Իսրայելի հետ արաբների խաղաղության գործընթացը՝ առանց Պաղեստինի հարցը հաշվի առնելու։
Այս հարցերն ստիպեցին պաղեստինցիներին հուսահատվել և մտածել, որ կա՛մ պետք է հենց հիմա ինչ-որ բան անեն, կա՛մ, ի վերջո, բոլորը կկործանվեն։