Մոսադի լրտեսի խոստովանությունները. Ես ուզում էի տարաձայնություն առաջացնել իրաքյան շիաների միջև
https://parstoday.ir/hy/news/west_asia-i209160-Մոսադի_լրտեսի_խոստովանությունները._Ես_ուզում_էի_տարաձայնություն_առաջացնել_իրաքյան_շիաների_միջև
Սիոնիստական ​​ռեժիմի քաղաքացի Էլիզաբեթ Ցուրկովը վերջերս հրապարակված տեսանյութում խոստովանում է, որ ինքը որպես Մոսադի և ԿՀՎ-ի լրտես, փորձել է տարաձայնություններ առաջացնել Իրաքի շիաների միջև։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2023 13:55 Asia/Tehran
  • Մոսադի լրտեսի խոստովանությունները. Ես ուզում էի տարաձայնություն առաջացնել իրաքյան շիաների միջև

Սիոնիստական ​​ռեժիմի քաղաքացի Էլիզաբեթ Ցուրկովը վերջերս հրապարակված տեսանյութում խոստովանում է, որ ինքը որպես Մոսադի և ԿՀՎ-ի լրտես, փորձել է տարաձայնություններ առաջացնել Իրաքի շիաների միջև։


Երկուշաբթի երեկոյան վերջին ժամերին իրաքյան աղբյուրները հրապարակեցին սիոնիստական «Մոսադ» ​​և ամերիկյան «ԿՀՎ» կազմակերպությունների լրտես Էլիզաբեթ Ցուրկովի խոստովանությունները։ Այս խոստովանություններն հրապարակվել են առաջին անգամ՝ Իրաքում Սիոնիստական ​​ռեժիմի այս լրտեսի անհետացումից հետո։

Իսրայելցի լրտես Ցուրկովի երկուշաբթի երեկոյան հրապարակված տեսանյութում նա ասում է, որ «ես Իսրայելի քաղաքացի եմ և աշխատել եմ Մոսադի և ԿՀՎ-ի համար։ Ես նաև աշխատել եմ Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում Իսրայելի և Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի միջև հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»:

Էլիզաբեթ Ցուրկովը հավելեց, որ ես՝ որպես Մոսադի և ԿՀՎ-ի հետ կապված անձ, աշխատում էի Իրաքում տարաձայնությունների առաջացման և այդ տարաձայնությունների խորացման ուղղությամբ՝ Իրաքում ցույցերի համակարգման միջոցով: Մենք փորձում էինք խորացնել տարաձայնությունները՝ Իրաքում շիա-շիա պատերազմ հրահրելու նպատակով»։

Էլիզաբեթ Ցուրկովն ասաց․ «Ես Իրաք եմ եկել՝ ծառայելու Մոսադին և ԿՀՎ-ին, և արդեն մոտ յոթ ամիս է, ինչ գերության մեջ եմ։ Ես ծառայել եմ Իսրայելին, սակայն ոչինչ չի արվել և ոչ մի քայլ չի ձեռնարկվել ինձ ազատելու համար»:

 

Սիոնիստական ​​աղբյուրներն ավելի վաղ պնդում էին, որ Ցուրկովը ռուս-իսրայելցի հետազոտող է, ով Իրաք է մեկնել որպես զբոսաշրջիկ։ Իրաքում Մոսադի այս լրտեսի անհետացումից մոտ 4 ամիս անց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը մեղադրել է իրաքյան «Քաթաեբե Հեզբոլլահ» դիմադրության խմբին Էլիզաբեթ Ցուրկովին ձերբակալելու մեջ և այդ լրտեսի կյանքի անվտանգության համար պատասխանատու է համարել Իրաքի կառավարությանը: