Մոսադի լրտեսի խոստովանությունները. Ես ուզում էի տարաձայնություն առաջացնել իրաքյան շիաների միջև
Սիոնիստական ռեժիմի քաղաքացի Էլիզաբեթ Ցուրկովը վերջերս հրապարակված տեսանյութում խոստովանում է, որ ինքը որպես Մոսադի և ԿՀՎ-ի լրտես, փորձել է տարաձայնություններ առաջացնել Իրաքի շիաների միջև։
Երկուշաբթի երեկոյան վերջին ժամերին իրաքյան աղբյուրները հրապարակեցին սիոնիստական «Մոսադ» և ամերիկյան «ԿՀՎ» կազմակերպությունների լրտես Էլիզաբեթ Ցուրկովի խոստովանությունները։ Այս խոստովանություններն հրապարակվել են առաջին անգամ՝ Իրաքում Սիոնիստական ռեժիմի այս լրտեսի անհետացումից հետո։
Իսրայելցի լրտես Ցուրկովի երկուշաբթի երեկոյան հրապարակված տեսանյութում նա ասում է, որ «ես Իսրայելի քաղաքացի եմ և աշխատել եմ Մոսադի և ԿՀՎ-ի համար։ Ես նաև աշխատել եմ Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում Իսրայելի և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»:
Էլիզաբեթ Ցուրկովը հավելեց, որ ես՝ որպես Մոսադի և ԿՀՎ-ի հետ կապված անձ, աշխատում էի Իրաքում տարաձայնությունների առաջացման և այդ տարաձայնությունների խորացման ուղղությամբ՝ Իրաքում ցույցերի համակարգման միջոցով: Մենք փորձում էինք խորացնել տարաձայնությունները՝ Իրաքում շիա-շիա պատերազմ հրահրելու նպատակով»։
Էլիզաբեթ Ցուրկովն ասաց․ «Ես Իրաք եմ եկել՝ ծառայելու Մոսադին և ԿՀՎ-ին, և արդեն մոտ յոթ ամիս է, ինչ գերության մեջ եմ։ Ես ծառայել եմ Իսրայելին, սակայն ոչինչ չի արվել և ոչ մի քայլ չի ձեռնարկվել ինձ ազատելու համար»:
Սիոնիստական աղբյուրներն ավելի վաղ պնդում էին, որ Ցուրկովը ռուս-իսրայելցի հետազոտող է, ով Իրաք է մեկնել որպես զբոսաշրջիկ։ Իրաքում Մոսադի այս լրտեսի անհետացումից մոտ 4 ամիս անց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը մեղադրել է իրաքյան «Քաթաեբե Հեզբոլլահ» դիմադրության խմբին Էլիզաբեթ Ցուրկովին ձերբակալելու մեջ և այդ լրտեսի կյանքի անվտանգության համար պատասխանատու է համարել Իրաքի կառավարությանը: