Իսրայելը հարձակում է իրականացրել Գազայի Ալ-Շաֆա հիվանդանոցի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i209174-Իսրայելը_հարձակում_է_իրականացրել_Գազայի_Ալ_Շաֆա_հիվանդանոցի_դեմ
Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հարձակում է իրականացրել Գազայի Ալ-Շաֆա հիվանդանոցի դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2023 06:06 Asia/Tehran

Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հարձակում է իրականացրել Գազայի Ալ-Շաֆա հիվանդանոցի դեմ։

Գազայի առողջապահության նախարարը նաև հայտարարել է, որ իսրայելական ռեժիմի դիպուկահարները կրակել են հիվանդանոցի ուղղությամբ: 
Հաղորդումների համաձայն՝ իսրայելական բանակը ձերբակալել է այս հիվանդանոցի շրջակայքում ներկա գտնվող բոլոր լրագրողներին և լուսանկարիչներին։ Հիվանդանոցի հետ բոլոր տեսակի կապերը խզված են, իսկ էլեկտրականությունն անջատված է: