Ի՞նչ են արել սիոնիստները Գազայի Ալ-Շաֆա հիվանդանոցի հիվանդների հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i209214-Ի_նչ_են_արել_սիոնիստները_Գազայի_Ալ_Շաֆա_հիվանդանոցի_հիվանդների_հետ
Ագրեսոր սիոնիստ զինվորականների կողմից գնդակահարության հետևանքով նահատակվել են 30 մարդ, այդ թվում՝ մի քանի կանայք ու երեխաներ, երբ նրանք փորձել են լքել Գազայի Ալ-Շաֆա հիվանդանոցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2023 14:30 Asia/Tehran

Ագրեսոր սիոնիստ զինվորականների կողմից գնդակահարության հետևանքով նահատակվել են 30 մարդ, այդ թվում՝ մի քանի կանայք ու երեխաներ, երբ նրանք փորձել են լքել Գազայի Ալ-Շաֆա հիվանդանոցը։

Ալ-Շաֆայի հիվանդանոցի ներսում գտնվող աղբյուրների համաձայն՝ սիոնիստական ​​բանակը հիվանդանոցի միջանցքներում ձերբակալել է 200 պաղեստինցի։

«Ալ Ջազիրայի» հաղորդմամբ, սիոնիստ զինվորները հիվանդանոցների մի շարք բաժանմունքներում հարցաքննում են բուժաշխատողներին ու սպասարկող անձնակազմին: Հիվանդանոցի տնօրենը հայտնեց նաեւ, որ հիվանդանոցի բոլոր բաժանմունքներում անջատվել է ջուրն ու լույսը, իսկ թթվածնի բալոնները դատարկ են։

Գազայի հատվածի հիվանդանոցների գլխավոր տնօրենը նաև հայտնել է, որ օկուպանտները հիվանդանոցից հեռացրել են երեխաներին ու հիվանդներին։

Ալ-Շաֆա հիվանդանոցի շտապ օգնության բաժնի ղեկավարն էլ ասել է, որ զավթիչները ձերբակալել են բազմաթիվ փախստականների, և կապելով  նրանց աչքերն ու հանելով նրանց հագուստները՝ նրանց տարել են անհայտ ուղղությամբ:

Ըստ տեղեկությունների՝ օկուպացիոն ուժերը պայթեցրել են վառելիքի պահեստն ու մասնագիտացված վիրաբուժության շենքի սենյակները՝ վնասելով ալ-Շաֆա հիվանդանոցի էլեկտրաէներգիայի գեներատորները։