Ի՞նչ են արել սիոնիստները Գազայի Ալ-Շաֆա հիվանդանոցի հիվանդների հետ
Ագրեսոր սիոնիստ զինվորականների կողմից գնդակահարության հետևանքով նահատակվել են 30 մարդ, այդ թվում՝ մի քանի կանայք ու երեխաներ, երբ նրանք փորձել են լքել Գազայի Ալ-Շաֆա հիվանդանոցը։
Ալ-Շաֆայի հիվանդանոցի ներսում գտնվող աղբյուրների համաձայն՝ սիոնիստական բանակը հիվանդանոցի միջանցքներում ձերբակալել է 200 պաղեստինցի։
«Ալ Ջազիրայի» հաղորդմամբ, սիոնիստ զինվորները հիվանդանոցների մի շարք բաժանմունքներում հարցաքննում են բուժաշխատողներին ու սպասարկող անձնակազմին: Հիվանդանոցի տնօրենը հայտնեց նաեւ, որ հիվանդանոցի բոլոր բաժանմունքներում անջատվել է ջուրն ու լույսը, իսկ թթվածնի բալոնները դատարկ են։
Գազայի հատվածի հիվանդանոցների գլխավոր տնօրենը նաև հայտնել է, որ օկուպանտները հիվանդանոցից հեռացրել են երեխաներին ու հիվանդներին։
Ալ-Շաֆա հիվանդանոցի շտապ օգնության բաժնի ղեկավարն էլ ասել է, որ զավթիչները ձերբակալել են բազմաթիվ փախստականների, և կապելով նրանց աչքերն ու հանելով նրանց հագուստները՝ նրանց տարել են անհայտ ուղղությամբ:
Ըստ տեղեկությունների՝ օկուպացիոն ուժերը պայթեցրել են վառելիքի պահեստն ու մասնագիտացված վիրաբուժության շենքի սենյակները՝ վնասելով ալ-Շաֆա հիվանդանոցի էլեկտրաէներգիայի գեներատորները։