Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած անձը կին մահապարտ է եղել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i20926-Ստամբուլում_ահաբեկչություն_իրականացրած_անձը_կին_մահապարտ_է_եղել
Ստամբուլում հունիսի 7-ին իրականացված ահաբեկչության հեղինակը կին մահապարտ ահաբեկիչ է։ Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել այդ ահաբեկչությունը պլանավորած բոլոր ահաբեկիչների ինքնությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2016 07:55 Asia/Tehran
  • Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած անձը կին մահապարտ է եղել

Ստամբուլում հունիսի 7-ին իրականացված ահաբեկչության հեղինակը կին մահապարտ ահաբեկիչ է։ Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել այդ ահաբեկչությունը պլանավորած բոլոր ահաբեկիչների ինքնությունը։

Հարձակման ընթացքում օգտագործվել է Renault Clio մակնիշի վարձակալած ավտոմեքենա։ Ահաբեկիչները դրանում 400 կգ պայթուցիկ են տեղավորել ու գնացել են Ստամբուլ, որտեղ էլ ավելացրել են պայթուցիկի հզորությունը։

Պարզվել է, որ մահապարտ ահաբեկիչը ճանապարհին սպասել է Ստամբուլի համալսարանում հերթափոխը ստանձնելու համար մեկնող ոստիկանների ժամանմանը, ապա փորձել է մտնել երկու միկրոավտոբուսների արանքն ու պայթեցնել մեքենան։ Սակայն դա չի հաջողվել, և նա ռումբը գործի է դրել դրանցից մեկի մոտ։

Ստամբուլում հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 12, վիրավորվել՝ 35 մարդ։

tert.am

9/6/2016