Ամերիկյան ռազմաբազաները դիմադրության հարձակումների տակ. Թիրախավորվել է երրորդ ռազմաբազան
(last modified Fri, 17 Nov 2023 14:43:52 GMT )
Նոյեմբեր 17, 2023 18:13 Asia/Tehran
  • Ամերիկյան ռազմաբազաները դիմադրության հարձակումների տակ. Թիրախավորվել է երրորդ ռազմաբազան

Իրաքի իսլամական դիմադրությունը հայտարարել է, որ երկու մահապարտ անօդաչու սարքերով հարվածել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանին։

«Fars» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի իսլամական դիմադրությունն այսօր (նոյեմբերի 27-ին) հայտարարել է, որ այսօր իր երրորդ գործողության ընթացքում թիրախավորել է Ալ-Հաքսե քաղաքի արևմուտքում գտնվող ամերիկացի զավթիչներին պատկանող «Թալ Բիդր» ռազմաբազան։

Այս դիմադրության խմբի հայտարարության մեջ նշվում է, որ ի պատասխան Գազայում թշնամու հանցագործությունների՝ երկու անօդաչու սարքերով հաջողությամբ թիրախավորել է այս ռազմաբազան։ Վերջին ժամերին սա արդեն երրորդ հարձակումն է տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանների վրա։

Այսօր կեսօրին, մեկ ժամ ընդմիջումով, Իրաքի իսլամական դիմադրությունը հայտարարեց Էրբիլ նահանգում գտնվող «Հարիր» ռազմաբազայի վրա ԱԹՍ-ով մեկ հարձակման, իսկ «Այն ալ-Ասադ» բազայի վրա երկու մահապարտ ԱԹՍ-ներով մեկ այլ հարձակման մասին։

Գազայում պատերազմի սկզբից ի վեր իրաքյան դիմադրությունը բազմիցս թիրախավորել է Իրաքի արևմուտքում գտնվող «Այն ալ-Ասադ» և Իրաքի հյուսիսում գտնվող «Հարիր» ռազմաբազաները։