Սիրիայում և Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հարձակման են ենթարկվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i209396-Սիրիայում_և_Իրաքում_տեղակայված_ամերիկյան_ռազմաբազաները_հարձակման_են_ենթարկվել
«Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորումը կիրակի առավոտյան անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացրել Էրբիլի հյուսիսում և Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2023 06:19 Asia/Tehran
  • Սիրիայում և Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հարձակման են ենթարկվել

«Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորումը կիրակի առավոտյան անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացրել Էրբիլի հյուսիսում և Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա։

Sabereen News հեռուստաալիքը կիրակի առավոտյան հայտնել է, որ հարձակման է ենթարկվել նաև Իրաքի հյուսիսում գտնվող «Հարիր» ամերիկյան ռազմաբազան:

«Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորումը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ի պատասխան Գազայի ժողովրդի դեմ հակառակորդի հանցագործությունների՝ մեր զինվորները անօդաչու թռչող սարքով խոցել են Հարիրում տեղակայված ամերիկյան օկուպանտ ուժերի ռազմաբազան»:

«Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորումը հայտարարել է Սիրիայում տեղակայված ամերիկյան «Ալ-Թանֆ» բազայի վրա անօդաչու թռչող սարքով իրականացված հարձակման մասին։

Ավելի վաղ, անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածների միջոցով հարձակման էին ենթարկվել նաև Սիրիայի արևելքում գտնվող երեք ամերիկյան բազաներ: