Սիրիայում և Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հարձակման են ենթարկվել
«Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորումը կիրակի առավոտյան անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացրել Էրբիլի հյուսիսում և Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա։
Sabereen News հեռուստաալիքը կիրակի առավոտյան հայտնել է, որ հարձակման է ենթարկվել նաև Իրաքի հյուսիսում գտնվող «Հարիր» ամերիկյան ռազմաբազան:
«Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորումը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ի պատասխան Գազայի ժողովրդի դեմ հակառակորդի հանցագործությունների՝ մեր զինվորները անօդաչու թռչող սարքով խոցել են Հարիրում տեղակայված ամերիկյան օկուպանտ ուժերի ռազմաբազան»:
«Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորումը հայտարարել է Սիրիայում տեղակայված ամերիկյան «Ալ-Թանֆ» բազայի վրա անօդաչու թռչող սարքով իրականացված հարձակման մասին։
Ավելի վաղ, անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածների միջոցով հարձակման էին ենթարկվել նաև Սիրիայի արևելքում գտնվող երեք ամերիկյան բազաներ: