Գազայի երեխաները Սիոնիստական ռեժիմի ոճրագործության հիմնական զոհերն են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i209448-Գազայի_երեխաները_Սիոնիստական_ռեժիմի_ոճրագործության_հիմնական_զոհերն_են
Շարունակելով Գազայի դեմ ուղղված հանցագործությունները՝ Սիոնիստական բռնազավթիչ ռեժիմի բանակը երկրորդ անգամ ռմբակոծել է Ջաբալիա ճամբարի Ալ-Խորեհ դպրոցը, ինչի հետևանքով նահատակվել է առնվազն 200 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2023 06:45 Asia/Tehran
  • Գազայի երեխաները Սիոնիստական ռեժիմի ոճրագործության հիմնական զոհերն են

Շարունակելով Գազայի դեմ ուղղված հանցագործությունները՝ Սիոնիստական բռնազավթիչ ռեժիմի բանակը երկրորդ անգամ ռմբակոծել է Ջաբալիա ճամբարի Ալ-Խորեհ դպրոցը, ինչի հետևանքով նահատակվել է առնվազն 200 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Գազայում Սիոնսիտական ռեժիմի հարձակումների զոհերի մեծ մասը երեխաներ են: 


Ըստ այդ տվայալների՝ Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 12 հազար 300 մարդ, որոնցից ավելի քան 5 հազար 100-ը, կամ 42 տոկոսը, երեխաներ են։ Ավելի քան 30 հազար մարդ վիրավորվել է, որոնց 70%-ը երեխաներ և կանայք են։ Անհայտ կորած է համարվում 3750 մարդ, որից 1800-ը երեխաներ են։ ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA) հայտարարել է, որ միջինում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ երեխա է մահանում Գազայում և 2 երեխա վիրավորվում, բացի այդ, վառելիքի բացակայության պատճառով, տասնյակ վաղաժամ ծնված երեխաներ կանգնած են մահվան սպառնալիքի առջև։  

Սիոնիստական ռեժիմը միտումնավոր է ռմբակոծում  Գազայի դպրոցները։ 24 ժամից էլ քիչ ժամանակում ռեժիմը  ռմբակոծել է 3 դպրոց: Անցած ուրբաթ ռեժիմի բանակը թիրախավորել է Գազայի հատվածի հարավում գտնվող ալ-Ֆալահ դպրոցը, շաբաթ օրը՝ Գազայի հյուսիսում գտնվող ալ-Խորե և Թալ ալ Զաաթար դպրոցները:

Հարձակումների հետևանքով նահատակվել է  առնվազն 200 մարդ, որոնցից շատերը՝ երեխաներ: Այս իրադարձությունները վկայում են, որ Սիոնիստական ռեժիմը, որը չի հասել Գազայի հիվանդանոցներն ու բժշկական կենտրոնները թիրախավորելու իր նպատակին և հիվանդանոցների տակ իսրայելցի բանտարկյալների կամ ՀԱՄԱՍ-ի թունելների մասին լուրերը չեն հաստատվել, հիմա թիրախավորում է դպրոցները:

Պատերազմի հետևանքով զոհվել են մեծ թվով երեխաներ, իսկ ողջ մնացած մեծ թվով երեխաներ կորցրել են իրենց ծնողներին և ընտանիքի անդամներին: Նրանց մեծ մասն ունի հիվանդություններ, սակայն չունի բուժվելու հնարավորություն: Իսկ պատճառները տարբեր են, այդ թվում՝ ռմբակոծությունների և վառելիքի բացակայության պատճառով բժշկական կենտրոնների փակվելը:

Անկասկած, եթե նույնիսկ Գազայի դեմ պատերազմը հիմա ավարտվի, զոհված երեծաների թիվը կավելանա։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրությունը դեռևս միայն հանդիսատես է, և Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրիտանիայ և Գերմանիայի համակողմանի աջակցության շնորհիվ գործնականում անհնար է  ռեժիմի դեմ  քայլեր ձեռնարկել և դադարեցնել մանկասպանությունը։