Անսարալլահը Կարմիր ծովում գրավել է Սիոնիստական ռեժիմին պատկանող նավ
Կիրակի օրը Եմենի ռազմածովային ուժերը Կարմիր ծովում գրավել են իսրայելական նավը և ձերբակալել նավի 52 ուղևորներին։
Գրավված «Գալաքսի Լիդեր» նավը տեղափոխվել է Եմենի ափ, որից հետո, Հոդայդա նավահանգստի բնակիչները ծովափին ողջունել են երկրի զինված ուժերին:
Նավի առգրավման վերաբերյալ հայտարարության մեջ ասված է, որ Իսրայելին պատկանող ռեժիմի բոլոր նավերը, ինչպես նաև Թել Ավիվի հետ կապված նավերը Եմենի օրինական թիրախում են:
Եմենի ազգային փրկության կառավարության տեղեկատվության նախարար Զայֆուլլահ Ալ-Շամին ասել է. «Բոլոր արաբական և իսլամական ազգերի ընդհանուր թշնամուն դիմակայելու համար մենք գործելու ենք պլանավորված ձևով: Իսրայելական բոլոր նավերը հայտնվելու են մեր օրինական թիրախում»:
Նա հավելել է. «Նրանք, ովքեր ականատես են լինում Գազայում իրականացվող սպանություններին և ցեղասպանությանը, չեն կարող անտարբեր մնալ: Իսրայելական բոլոր նավերը հայտնվելու են մեր թիրապում»:
Քքննադատելով արաբական երկրների դիրքորոշումները, նա նշել է. «Եթե Եմենի դեմ ագրեսիային մասնակցած որոշ երկրներ հանդես գան ի պաշտպանություն Գազայի, մենք դա կգնահատեինք»։