Իսրայելը Լիբանանի հարավում սպանել է 2 լրագրողի
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Լիբանանի հարավում գտնվող Թեյր-Հարֆա ավանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով նահատակվել են 2 լիբանանցի լրագրողներ և մեկ քաղաքացիական անձ։
Այս հարձակման ժամանակ նահատակվել են Al-Mayadeen հեռուստաընկերության թղթակից Ֆարահ Օմարը և օպերատոր Ռաբի Ալ-Մեմարին:
Լիբանանի Հեզբոլլահի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում նշել է.-«Իսրայելի այ՛ս և նախորդ հանցագործությունը, որի ընթացքում նահատակվեց լրագրող Էսսամ Աբդուլլահը, բացահայտում է լրատվամիջոցների դերի կարևորությունը, իսկ լրագրողների թիրախավորման շարունակումը, ցույց է տալիս, թե Իսրայելի ռեժիմը որքան է վախենում նրանց գործունեությունից»։
Հեզբոլլահն ընդգծել է, որ այս երկու լրագրողների և մյուս քաղաքացիների նահատակությունն անպատիժ չի մնա։