Իսրայելը Լիբանանի հարավում սպանել է 2 լրագրողի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i209524-Իսրայելը_Լիբանանի_հարավում_սպանել_է_2_լրագրողի
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Լիբանանի հարավում գտնվող Թեյր-Հարֆա ավանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով նահատակվել են 2 լիբանանցի լրագրողներ և մեկ քաղաքացիական անձ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2023 14:09 Asia/Tehran

Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Լիբանանի հարավում գտնվող Թեյր-Հարֆա ավանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով նահատակվել են 2 լիբանանցի լրագրողներ և մեկ քաղաքացիական անձ։

Այս հարձակման ժամանակ նահատակվել են Al-Mayadeen հեռուստաընկերության թղթակից  Ֆարահ Օմարը և օպերատոր Ռաբի Ալ-Մեմարին:

Լիբանանի Հեզբոլլահի հասարակայնության հետ կապերի վարչությունը  հայտարարություն է տարածել, որում նշել է.-«Իսրայելի այ՛ս և նախորդ հանցագործությունը, որի ընթացքում  նահատակվեց  լրագրող Էսսամ Աբդուլլահը, բացահայտում է լրատվամիջոցների դերի կարևորությունը, իսկ լրագրողների  թիրախավորման շարունակումը,  ցույց է տալիս, թե Իսրայելի ռեժիմը  որքան է վախենում նրանց գործունեությունից»։ 

Հեզբոլլահն ընդգծել է, որ այս երկու լրագրողների և մյուս քաղաքացիների նահատակությունն անպատիժ չի մնա։